header.jpg
left.jpg
ծածկանուն
գաղտնաբառ

Հարց.
Ինչու՞ են Ձեր ծառայություններն այդքան էժան:

Պատասխան.
VOIP տեխնոլոգիան էականորեն իջեցրել է ծառայության ինքնարժեքը: Մենք չենք օգտագործում հեռախոսային գծեր, այդ պատճառով չունենք լրացուցիչ ծախսեր: Բացի այդ, մեր ընկերությունը համակցված է արտասահմանյան առաջատար օպերատորների հետ, ինչը մատչելի է դարձնում ծառայությունը:
Հարց.
Ի՞նչ ինտերնետ է անհրաժեշտ ծառայությունից օգտվելու համար:

Պատասխան.
Մենք խորհուրդ ենք տալիս օգտվել արագագործ ինտերնետից (DSL, ռադիոմոդեմ, կաբելային եւ այլ): Լավ ինտերնետի պարագայում մենք երաշխավորում ենք ձայնի կատարյալ որակ:
Հարց.
Ես ունեմ սեփական VOIP սարքավորում, կարո՞ղ եմ արդյոք օգտվել դրանից:

Պատասխան.
Այո, ցանկացած սարքավորում, որը համատեղելի է SIP տեխնոլոգիայի հետ աշխատում է մեր ցանցում:
Հարց.
Կարո՞ղ եմ արդյոք Ձեր ծառայություններից օգտվել արտասահմանում:

Պատասխան.
Իհարկե': Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ինտերնետ: Դուք կարող եք Ձեր հետ տանել սարքավորումը ճամբորդելիս եւ օգտվել ծառայություններից նույն գներով: Նկատի ունեցեք, որ ցանցային տվյալները կարոց են տարբերվել: Օրինակ, արտասահմանում ամենատարածված եղանակը IP հասցեի ավտոմատ տրամադրման համակարգն է եւ Ձեզ միայն պետք կլինի սարքը միացնել ինտերնետին եւ այն պատրաստ կլինի օգտագործելուն:
Հարց.
Ո՞րն է Բիզնես եւ Անհատական փաթեթների տարբերությունը

Պատասխան.
Բիզնես փաթետը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք ավելի շատ են կատարում միջազգային զանգեր: Գները սկսվում են 10 դրամից (տես բոլոր գները) եւ ամսական նվազագույն սպառումը կազմում է 5900 դրամը: Բացի այդ Բիզնես փաթեթը հետվճարային է: Այսինքն, Դուք օգտվում եք ծառայություններից, հետո նոր վճարում: Անհատական փաթեթում գները սկսում են 15 դրամից եւ նվազագույն սպառում չի նախատեսված:
Հարց.
Իմ հաշիվը սպառվել է: Ինչպե՞ս կարող եմ գումար ավելացնել:

Պատասխան.
Ամենահեշտ եղանակը լիցքավորման քարտերն են: Քարտերը կարող եք ձեռք բերել մեր գրասենյակից կամ վաճառակետերից: Կարող եք կատարել նաեւ բանկային փոխանցում:
Հարց.
Իմ գործընկերն օգտվում է Ձեր ծառայություններից: Կարող ե՞մ ես նրան զանգահարել Ձեր ցանցով:

Պատասխան.
Իհարկե': Դոք անվճար կարող եք խոսել VOX-ի ցանցի ցանկացած բաժանորդի հետ:
Հարց.
Ես ապրում եմ Մոսկվայում: Կարող ե՞մ արդյոք օգտվել Ձեր ծառայություններից:

Պատասխան.
Անշուշտ: Գտնվելով աշխարհի ցանկացած վայրում, Դուք կարող եք օգտվել մեր ծառայություններից:
Հարց.
Իմ ինտերնետ պրովայդերը ինձ տրամադրել է լոկալ IP հասցե: Կարող ե՞մ արդյոք օգտվել Ձեր ծառայություններից:

Պատասխան.
Այո, իրական IP հասցեն պարտադիր չէ ծառայությունից օգտվելու համար: Կարեւորը այն է որ Ձեր պրովայդերը չփակի UDP փաթեթները, այլ դրանք անցկացնի NAT տեխնոլոգիայի միջոցով:
Հարց.
Ո՞րն է հեռախոսահամարը հավաքելու ճիշտ ձեւը:

Պատասխան.
Հավաքեք երկրի կոդը, քաղաքի կոդը, հեռախոսահամարը: 00 սկզբից պետք չէ հավաքել: Օրինակ, Մոսկվա զանգահարելու համար հավաքեք 7 (Ռուսաստանի կոդը), 495 (Մոսկվայի կոդը) եւ համարը: Օրինակ 74951234567